TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 101
Previous part

Chapter: 19  
Page: 370  
Line: 3 
ԳԼՈՒԽ Ժ՜Թ.

Line: 4 
՛Ի գրենոյն Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի գտաւ
Line: 5 
այս պատմութիւն սակս աւերման Ղիոն** քաղաքի,
Line: 6 
եւ շինելն Հռովմայ։


Line: 7       ՛Ի ժամանակս Ապդանի դատաւորի առ Ողիոն
Line: 8    
այսպէս. Քաղաքն Աքայեցւոց երկրին էր
Line: 9    
հուպ յաշխարհն Պողոպանիս յարեւմուտս Մակեդոնացւոց
Line: 10    
յերկրին Եւրոպիոյ։ Ընդ այն ժամանակս
Line: 11    
ոչ գոյր թագաւոր Յունաց, այլ միայն իշխանք
Line: 12    
տիրէին բոլոր աշխարհին։ Եւ Ղիոն էր քաղաք
Line: 13    
մեծ, որ ոչ գոյր համեմատ նմա ՛ի վերայ երկրի։
Line: 14    
Յաւուրսն յայնոսիկ ոմն երիտասարդ յիշխանաց
Line: 15    
քաղաքին գայ ՛ի Թեսաղոնիկէ, որ է յարեւելս
Line: 16    
Մակեդոնի՝ ՛ի պատճառս ինչ զբօսանաց եւ
Line: 17    
ընկալեալ եղեւ ՛ի մեծամեծաց քաղաքին. եւ տըռփեալ
Line: 18    
՛ի դուստր առն միոյ մեծի՝ պատրեալ ածէ
Line: 19    
զնա ՛ի Ղիոն քաղաք. զոր ծնողացն խնդրեալ
Line: 20    
իմացան, եթէ յերիտասարդէն եղեւ յափշտակեալ՝
Line: 21    
գրեն թուղթ առ Ղիոնացիսն եւ առնուն պատասխանի
Line: 22    
խիստ։ Եւ նորա ընթերցեալ յականջս ժողովրդեան
Line: 23    
իւրոյ՝ ՛ի նախանձ բրդին ամենեքեան.
Page: 371   Line: 1    
կոչեն յօգնականութիւն զշրջակայսն ամենայն.
Line: 2    
եւ ժողովեալ անթիւ զօրս՝ պատերազմին ընդ
Line: 3    
Ղիոնի ամս տասն եւ հինգ՝ ապականելով զամենայն
Line: 4    
երկիրն։ Եւ ապա այլ խորհուրդ մտաբերեալ՝
Line: 5    
յղեն առ քաղաքացիսն բանս հաւանականս
Line: 6    
ասելով, եթէ մեծ են աստուածքն Ղիոնի
Line: 7    
եւ վասն այնորիկ տկարացաւ զօրութիւնս մեր.
Line: 8    
խաղաղութիւն արասցուք յայսմհետէ եւ սէր դիցուք
Line: 9    
ընդ միմեանս, եւ զաստուածսդ Ղիոնի ընծայիւք
Line: 10    
պատուեսցուք։ Եւ նոցա այսմ բանի
Line: 11    
հաւանեալ՝ կազմեն սոքա երիվարս փայտեայս
Line: 12    
թուով երկու հազար փոր գործած. եւ մուծանեն
Line: 13    
՛ի ներքս արս պատերազմողս թուով իբրեւ քառասուն
Line: 14    
հազար. եւ զերիվարսն պատեալ ոսկւով
Line: 15    
եւ արծաթով՝ դնէին ՛ի վերայ սայլից եւ տանէին
Line: 16    
՛ի դուռն քաղաքին զկորստական պարգեւսն. եւ
Line: 17    
քարոզն աղաղակէր, "Այս են ընծայք աստուածոցդ
Line: 18    
ՂիոնիԵւ զի բազում կանգուն էր չափ
Line: 19    
բարձրութեան երիվարացն, զորս ոչ կարէին մուծանել
Line: 20    
ընդ դուռն քաղաքին՝ քակէին մասն ինչ
Line: 21    
՛ի պարսպէն. եւ ՛ի ժամադրութեանն ելանելոյ արտաքս,
Line: 22    
զոր արարեալ ունէին, ընդ խրամն զոր հատին,
Line: 23    
մտանէ բազմութիւն զօրացն. եւ մատնի քաղաքն
Line: 24    
՛ի բերան սրոյ՝ ծերք եւ տղայք։ Եւ զկանայս
Line: 25    
նոցա գերեալ՝ մտանեն ՛ի նաւս դառնալ յերկիր
Line: 26    
ասիական. բայց հողմ ուժգին յարեւմտից եկեալ՝
Line: 27    
վարէ զնաւսն՝ մղոնս երկու հազար եւ հինգ հարիւր
Page: 372   Line: 1    
եւ ընկենու արտաքս յերկիր օտարական,
Line: 2    
որ կոչի Իտալիա։ Անտի կամէին միւսանգամ
Line: 3    
նաւել յերկիր իւրեանց. իսկ գերեալ կանայքն
Line: 4    
՛ի մէջ գիշերին հրով տոչորէին զնաւսն՝ մինչեւ
Line: 5    
ոչ մնալ եւ ոչ մի́, զի մի́ երթիցեն ՛ի ստըրկութիւն։
Line: 6    
Եւ տեսեալ արանց զեղեալսն, յոչ
Line: 7    
կամաց դադարեալ յաշխարհին՝ ամուսնացան
Line: 8    
ընդ գերեալ կանայսն։ Եւ յետ բազում ժամանակաց
Line: 9    
զմի ոմն ՛ի միջոյ ժողովրդեան առաջնորդ
Line: 10    
ինքեանց կացուցանեն՝ Հռոմելոս անուն,
Line: 11    
որ հեռագոյն ՛ի ծովէն մղոնս քսան եւ հինգ շինէ
Line: 12    
քաղաք յիւր անուն Հռովմ. սոքա են ազգ Հռովմայեցւոց։
Line: 13    
Բայց այս յետ չորեք հարիւր քառասուն
Line: 14    
եւ մի ամաց եղեւ, յետ առնլոյն զՂիոն։ Եւ
Line: 15    
յորժամ եղեւ քառասուն եւ չորս ամ, նստաւ թագաւոր
Line: 16    
՛ի Հռովմ Փիլիպպոս։ Եւ երբ հազար ամ
Line: 17    
էր Հռովմայ շինելոյն՝ անտի փոխեաց զթագաւորութիւնն
Line: 18    
՛ի Բիւզանդիա Կոստանդիանոս, որ
Line: 19    
այժմ կոչի Կոստանդնուպօլիս։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.