TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 52
Previous part

Chapter: 22  
Page: 210  
Line: 1 
ԳԼՈՒԽ Ի՜Բ.

Line: 2 
Կայսեր Յունաց գալ ՛ի Պարսս եւ կոչել զՋուանշիր։


Line: 3       Իսկ յինն եւ ՛ի տասներորդի ամի թագաւորութեանն
Line: 4    
իւրոյ Կոստանդիանոս թոռն Հերակլայ
Line: 5    
բազմամբոխ զօրօք եւ ընտիր հեծելովք եւ գըլխաւորօքն
Line: 6    
Յունաց հանդերձեալ եկն յաշխարհն
Line: 7    
Պարսից կորզեալ ՛ի նոցանէ զկողմանս աշխարհին,
Line: 8    
զճառագայթաւէտ զլոյսն աշխարհաց ընդ
Line: 9    
իւր ունելով։ Յայնժամ առաքեաց զմի ոմն ՛ի
Line: 10    
գլխաւորացն առ Ջիւանշիր գալ նմա ՛ի տեսութիւն.
Line: 11    
եւ վաղվաղակի աճապարեալ հասանէր յաշխարհն
Line: 12    
Մարաց առ մեծ կայսրն. զորոյ զգալն
Line: 13    
իբրեւ լսէր՝ ընդ առաջ նմա ինքն ելանէր ՛ի Քունգր
Line: 14    
գեօղ եւ ողջամբ ընկալեալ զնա՝ նոյնժամայն
Line: 15    
հրամայէր փոխել ՛ի նմանէն զտխրական զգեստն,
Line: 16    
զոր սակս մահուան ամուսնոյն իւրոյ էր զգեցեալ.
Line: 17    
եւ ագուցին նմա զարքունական զգեստն։
Line: 18    
Ընդ որ առեալ համարձակութիւն՝ խնդրէր ՛ի
Line: 19    
կայսերէ զմասն յաւիտենից թագաւորին նշանի։
Line: 20    
Եւ նորա առեալ զփրկութեան արեգակն՝ յանդիման
Line: 21    
իւր կտրեաց եւ ետ նմա զայրիչն մեղաց ասելով.
Line: 22    
"Սա եղիցի քեզ եւ որդւոց քոց աշտարակ
Line: 23    
հզօր ընդդէմ թշնամւոյնՏեսեալ զայսպիսի
Line: 24    
երկնաւոր պարգեւս առ նա եղեալ նախարարացն
Page: 211   Line: 1    
Հայոց եւ զօրավարին Համազասպայ՝ ՛ի նախանձ
Line: 2    
մեծ դրդեցան. եւ նմա ոչ էր փոյթ, այլ այնուհետեւ
Line: 3    
խնդրէր հրաժեշտ ՛ի բարեսէր տեառնէն։
Line: 4    
Եւ նա ոչ իբրեւ զծառայ ոք, այլ իբրեւ զեղբայր
Line: 5    
համագահ՝ յանդիման Պարսից եւ Այրարատեան
Line: 6    
ազատացն զնա յուղարկեաց. որոյ հիացեալ ընդ
Line: 7    
Աստուծոյ ներողութիւնն առ ինքն լեալ՝ գայր
Line: 8    
յիւրն աշխարհ։ Զայս լուեալ զնորայն գալուստ հոգեզուարճ
Line: 9    
հայրապետին Աղուանից՝ Ուխտանիսի,
Line: 10    
հանդերձ բազում ժողովով օրհնեաց զնա ՛ի ձայն
Line: 11    
մեծ ասելով. "Ահա առաքեաց մեզ Տէր ՛ի Սիոնէ
Line: 12    
գաւազան զօրութեան. եւ սովաւ տիրեսցուք մերոց
Line: 13    
թշնամեացԽորհի մեծիմաստն Ջիւանշիր
Line: 14    
տեղի հանգստեան տէրունական նշանին գտանել.
Line: 15    
եւ ՛ի բնական գաւառին Գարդմանայ բերդի հիմն
Line: 16    
արկեալ տանն Աստուծոյ մեծապէս գեղազարդէ
Line: 17    
՛ի հրճուանս եւ ՛ի փառս Քրիստոսի Աստուծոյ։ Եւ
Line: 18    
՛ի փոխանորդել գարնանային ժամուն՝ հանդերձեցաւ
Line: 19    
կազմեցաւ մեծարգի իշխանն Աղուանից
Line: 20    
միւսանգամ տեսանել զկայսրն, հանդիպեալ նմա
Line: 21    
Վաղարշապատ քաղաքի։ Յայնժամ հրամայի ՛ի
Line: 22    
թագաւորէն, զի մեծամեծք պալատանն եւ վեհանձինքն
Line: 23    
ընդ առաջ նորա ելցեն, եւ այնպէս արքունաբար
Line: 24    
մտանէ ՛ի կայսերական մարզարանն։
Line: 25    
Եւ զնա տեսեալ կայսերն՝ խնդամիտ համբուրիւ
Line: 26    
՛ի յառաջագահ անդր զնստիլն առձեռնեալ դնէր
Line: 27    
քան զամենայն մեծամեծացն. եւ լինէր օրն այն
Page: 212   Line: 1    
յաւուրս նորա օրհնեալ պէսպէս գեղեցկազարդութեամբ
Line: 2    
ոսկւոյ եւ արծաթոյ. եւ զինչ թագաւորական
Line: 3    
սպաս էր, զամէնն նմա հրամայեաց տալ,
Line: 4    
ընդ որ տրապէզիտքն անգամ սոսկացան. եւ ՛ի վերայ
Line: 5    
այնոցիկ զքաջ հաւուն իւրոյ Հերակլի եւ
Line: 6    
զՆիկիտահանոյն զարքունական գօտին էած ընդ
Line: 7    
մէջ նորա եւ զիւրն պատմուճան եւ դրօշս երկուս,
Line: 8    
եւ զորդիս նորա առնէր պատրկունս զտղայականս։
Line: 9    
Եւ որ միանգամ առաջին թագաւորացն
Line: 10    
Աղուանից գիւղաստանեայք եւ սահմանք լեալ
Line: 11    
էին՝ զամենայն ՛ի նա ընձեռեաց յազգաց ազգս,
Line: 12    
արեւելեայցս ամենեցուն արքայաբար առնել տեսչութիւն։
Line: 13    
Եւ ոչ էր խորհուրդ կայսերն ծածկեալ
Line: 14    
՛ի նմանէ. յորմէ եւ լսելով հանճարեղ խորհրդականութիւնս
Line: 15    
բազումս՝ հիանայր, եւ ողջունեալ
Line: 16    
զնա ասէ. "Անձն քո ընդ անձին իմոյ, եւ սիրտ
Line: 17    
իմ որպէս զսիրտ քո՝ երթ ՛ի խաղաղութիւն
Line: 18    
Այսպէս գերահռչակ հրճուանօք գայր անցեալ ընդ
Line: 19    
աշխարհ իւր։ Եւ վերստին առնէր հրաման ընդ
Line: 20    
որ իւրն էր աշխարհ՝ շինել տնկել վայելել եւ
Line: 21    
կեալ ՛ի խաղաղութեան։ Եւ իւր շինեալ բազում
Line: 22    
ապարանս եւ որ ինչ մարդկան է վայելուչ. եւ
Line: 23    
ամենապայծառ իրք անկարօտ էր նմա ՛ի փառացն
Line: 24    
Աստուծոյ, մինչեւ թուրքաստանի թագաւորն
Line: 25    
խնդրէր ՛ի նմանէ սէր եւ խաղաղութիւն եւ
Line: 26    
ընծայաբեր նմա լինէր երիվարս ընտիրս, ծառայս
Line: 27    
եւ աղախնեայս եւ զանազան զեռնոց մորթս։
Page: 213   Line: 1    
Այլ եւ յԱսորեստանեայց եւ յԱտրպատական գաւառէ,
Line: 2    
յԱյրարատեան գաւառէ եւ ՛ի Վրաց աշխարհէն
Line: 3    
մինչեւ ՛ի Հնդկաց եւս գային առ նա լսել եւ
Line: 4    
տեսանել զնորա բազմահանճար խորհրդականութիւն.
Line: 5    
եւ խոնարհամիտ սէր նորա առ հասրակ
Line: 6    
եկելոցն լինէր հիացուցանող պատմութիւն յիւրաքանչիւր
Line: 7    
աշխարհի։ Եւ ոչ ուստեք եղեւ այս
Line: 8    
նմա, այլ փայտն կենաց. նա յայտնի արար զանուն
Line: 9    
նորա ամենայն տիեզերաց, եւ օրհնութիւնն
Line: 10    
բարեխնամ ծնողին։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.