TITUS
Frik, Diwan
Part No. 38
Previous part

Poem: 38   ԼԸ.
Line: 1  Verse: 1  
ՆՈՐԻՆ ՖՐԿԱՆՆ
Line: 2  Verse: 2  
ասացեալ
Line: 3  Verse: 3  
ԽՐԱՏ ՀՈԳԵՇԱՀ
Line: 4  Verse: 4  
[Անցանի մեծագոյն]
Line: 5 
3-3 \\ 2-3


Line: 6  Verse: 5     Փափագել եմ ի ջուրն՝ յուսով կու գընամ,
Line: 7  Verse: 6     
Թե հասնիմ յայն աղբիւրն, որ կ̆ենդանանամ։
Line: 8  Verse: 7     
Ես խըմեմ յայն ջըրէն ու հետ գոհանամ,
Line: 9  Verse: 8     
Թէ թողուն մէկ պահիկ, որ յինք լողանամ։
Line: 10  Verse: 9     
Այն սիրոյ յաւազանն ես զիս լուանամ,
Line: 11  Verse: 10     
Նորոգիմ վերըստին քան ը՛զհինն Ադամ,
Line: 12  Verse: 11     
Թէ լինի ինձ ռոճիկ, որ ա́րժանանամ,
Line: 13  Verse: 12     
Դու արա ինձ մըտիկ, թէ ո՞նց կու փայլամ։
Line: 14  Verse: 13     
Թէ զերկիրն կենդանեաց ես ինձ կամենամ,
Line: 15  Verse: 14     
Յաւրինացն Աստուծոյ ես երբ հեռանամ։
Line: 16  Verse: 15     
Թէ ուզեմ, որ անանց բարոյն տիրանամ՝

Page: 440  
Line: 1  Verse: 16     
Զ̆տուն ու զտեղ ու զեղբայր ու զ̆քոյր մոռանամ։
Line: 2  Verse: 17     
Հեղեղեմ զարտասուս ու զիս լուանամ,
Line: 3  Verse: 18     
Եւ մաքրիմ ի մեղաց եւ ա́րդարանամ։
Line: 4  Verse: 19     
Քուրձ ապա ըզգենում, թէ ես կամենամ,
Line: 5  Verse: 20     
Երբ ձըգեմ զմեծութիւնս եւ ա́ղքատանամ։
Line: 6  Verse: 21     
Յոյս ունիմ առ Աստուած, որ ա́նմեղանամ,
Line: 7  Verse: 22     
Երբ ի նեղ եւ յանձուկ ճանպարհն յամենամ։
Line: 8  Verse: 23     
Ես լուսով սուրբ Խաչին անահ կու մընամ,
Line: 9  Verse: 24     
Թէ հազար զայս բարիս ես ինձ ուզենամ։
Line: 10  Verse: 25     
Երբ դու տաս ինձ կարո́ղութիւն զաւրանամ,
Line: 11  Verse: 26     
Որ կարեմ ժիր կենալ, որ ոչ ծուլանամ։
Line: 12  Verse: 27     
Յիս նայեաց քաղցրութեամբ, որ նոր մանկանամ,
Line: 13  Verse: 28     
Զի կարեմ լուծ քաշել ւ̆ի քեզ մաւտենամ։
Line: 14  Verse: 29     
Իյահեղ Ատենին երկիւղ չունենամ,
Line: 15  Verse: 30     
Երբ տեսոյն Յիսուսի ես ա́րժանանամ։
Line: 16  Verse: 31     
Սիրտ ունիմ այս բանիս, որ հանց կու ջանամ,
Line: 17  Verse: 32     
Որ յաղէկ ընկերացն ի զատ չի մընամ։
Line: 18  Verse: 33     
Յայն աղբիւրն եմ կարաւտ, որ լաց կու կենամ,
Line: 19  Verse: 34     
Թէ հասնի կաթ մի յիս, որ ա́րդարանամ։
Line: 20  Verse: 35     
Երանի ինձ հազար թէ հանց լինենամ,
Line: 21  Verse: 36     
Որ ի մեծ աղբերէն կարաւտ չի մընամ։

Page: 441  
Line: 1  Verse: 37     
Դու Աստուած ես գըթած ու խիստ բարեկամ,
Line: 2  Verse: 38     
Յայն ջըրէն ինձ արբո, որ ես լիանամ։
Line: 3  Verse: 39     
Ի բըղխմանց Սուրբ Հոգոյդ, որ ես զովանամ,
Line: 4  Verse: 40     
Յերեսացդ ի լուսոյն ուրախ լինենամ։
Line: 5  Verse: 41     
Յայն ձայնէն տուր լըսել, որ յաջ դեհըն գամ,
Line: 6  Verse: 42     
Եւ ի ձախ կողմանէն ես ահ չունենամ։
Line: 7  Verse: 43     
Խոստացար մեզ բարի, թէ յայն կեանքըն տամ,
Line: 8  Verse: 44     
Զայն լըսել եմ գերիս ու խիստ կու տարփամ։
Line: 9  Verse: 45     
Երերամ զաւրն ի բուն եւ զայս կու հոգամ,
Line: 10  Verse: 46     
Թ̆երբ լինի այն տառաւսն, որ աւր մի խընդամ։
Line: 11  Verse: 47     
Երբ մեղաւքս եմ մեռած՝ զայդ ո՞նց կու շողամ,
Line: 12  Verse: 48     
Զընդանել է, գեմ, զիս փորձաւղն անըզգամ։
Line: 13  Verse: 49     
Զիս ոսկով ւ̆արծաթով փորձէ յարաժամ,
Line: 14  Verse: 50     
Զերդ յիմար կամ հարբած ի շուռ գամ ու գամ։
Line: 15  Verse: 51     
Չասէի յետ մահու թէ յո՞ւր կու գընամ,
Line: 16  Verse: 52     
Կամ համար ու հաշիւ ես յով պիտի տամ։

Page: 442  
Line: 1  Verse: 53     
Անալի է դարձել իմ միտքս ու անհամ,
Line: 2  Verse: 54     
Չ̆ի առնուլ ըզգըրոց ճաշակ եւ ըզհամ։
Line: 3  Verse: 55     
Երբ բացեր զիմ ըզմիտս, որ դեռ կու ըզգամ,
Line: 4  Verse: 56     
Վառեցաւ սէրդ ի յիս՝ զերդ հուր կու եռամ։
Line: 5  Verse: 57     
Խաւսեցայ հետ սըրտիս, թէ զինչ լինենամ,
Line: 6  Verse: 58     
Ո՞վ հանէ յայս կապէս, որ ես դիւրանամ։
Line: 7  Verse: 59     
Տէ՛ր, զ̆Քո ձայնդ յիս հասու, որ խա́ղաղանամ,
Line: 8  Verse: 60     
Լոյս ծագեաց խաւարիս՝ այլ ոչ կուրանամ։
Line: 9  Verse: 61     
Խըղճացիր ծառայիս, որ չա́նպիտանամ,
Line: 10  Verse: 62     
Քարշեցեր զիս ի Քեզ, այլ ո՞ւր դառընամ.
Line: 11  Verse: 63     
Երբ յիշեմ զայս գոհար բաներս ու ցընծամ,
Line: 12  Verse: 64     
Զահագին զիմ ըզմեղքս ու նը՛ստիմ ու լամ։
Line: 13  Verse: 65     
Զինչ ըզգետ աշխարհըս բոլոր պիտի գամ
Line: 14  Verse: 66     
Ու մըտնում ես՝ Ֆըրիկս ի ծով ու ծըփամ։
Line: 15  Verse: 67     
Ի յալեաց կոծելոյն ես ի՜նչ վախենամ,
Line: 16  Verse: 68     
Երբ ծովուն ի միջին ես ղարղ լինենամ։

Page: 443  
Line: 1  Verse: 69     
Երբ քըննէ մէկըն զիս, թէ ո՞ւր կու գընամ,
Line: 2  Verse: 70     
Ես նորա պատեհի պատա́սխանի տամ,
Line: 3  Verse: 71     
"Թէ խնդրեմ զայն գոհարն, որ փա́րթամանամ,
Line: 4  Verse: 72     
"Ու տեսնում իմ մըտաց աչաւքս ու դողամ.
Line: 5  Verse: 73     
"Ով բերէ զինքն առ իս, որ պահ մի խընդամ,
Line: 6  Verse: 74     
"Կու քաղի շունչս յինէն, թէ ե՞րբ մաւտենամ,
Line: 7  Verse: 75     
"Եւ առնում պահ մի յափս եւ ո́ւրախանամ,
Line: 8  Verse: 76     
"Եւ հոգով ու մարմնով ես ա́նմահանամ
Line: 9  Verse: 77     
Հաստատուն եւ անբեկ նաւուն կու մընամ,
Line: 10  Verse: 78     
Որ մըտնիմ յինքն վըստահ եւ այլ չերերամ։
Line: 11  Verse: 79     
Նաւապետն է Քրիստոս՝ ի հետ կու գընամ,
Line: 12  Verse: 80     
Քան ըզՆա այլ ինձի ճարակ չունենամ։
Line: 13  Verse: 81     
Զիմ գըլուխս ու զարիւ՛նըս վարձ պիտի տամ,
Line: 14  Verse: 82     
Որ տանի զիս յայն տեղն, որ ես կու ցանկամ։
Line: 15  Verse: 83     
Ես ինձէն Քրիստոսի մատաղ լինենամ,

Page: 444  
Line: 1  Verse: 84     
Որ առնում զիմ կարիքն ու թա́գուորանամ։
Line: 2  Verse: 85     
Կենդանի է Քրիստոս եւ զինքն հաւատամ,
Line: 3  Verse: 86     
Թող մաշիմ ի յայս հոգս եւ խիստ հընանամ։
Line: 4  Verse: 87     
Իմաստուն եւ խելաւք յայնում լինենամ,
Line: 5  Verse: 88     
Երբ առնեմ քըննութիւն ւ̆ի խոր իմանամ,
Line: 6  Verse: 89     
Երբ սակաւ մի աստ լամ, նա՜յ անդ խընդանամ։
Line: 7  Verse: 90     
յԱրարչէն ես պատիւ եւ փառք ըստանամ,
Line: 8  Verse: 91     
Որ հանգչիմ ես անդէն ւ̆ի Նա գոհանամ։


Line: 9  ***


Page: 445  
Next part



This text is part of the TITUS edition of Frik, Diwan.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 5.12.2017. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.