TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 632
Previous part

Chapter: 108 

Verse: 1 
Link to sept ՛Ի կատարած. Սաղմոս ՛ի դաւիթ. Ճ՜Ը։


Verse: 2  Link to sept   Ա(ստուա)ծ օրհնու(թ)ե(ան) իմոյ մի́ լռեր, զի բերան մեղաւորի բերան նենգաւորի բացաւ ՛ի վ(ե)ր(այ) իմ։ Խօսեցան զինէն լեզուօք նենգաւորօք,

Verse: 3  Link to sept   
եւ բանիւք ատելու(թ)ե(ան) պաշարեցին զիս։ Մարտեան ընդ իս ՛ի տարապարտուց,

Verse: 4  Link to sept   
փոխանակ սիրոյ իմոյ մատնէին զիս, այլ ես յաղօթս կայի։

Verse: 5  Link to sept   
Հատուցին ինձ չա́ր փոխանակ ընդ բարւոյ, ատելու(թ)ի(ւն) փոխանակ սիրոյ իմոյ։

Verse: 6  Link to sept   
Կացո́ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) մեղաւոր, սատանա́յ կացցէ ընդ աջմէ ն(ո)ր(ա)։

Verse: 7  Link to sept   
՛Ի դատաստանէ իւրմէ ելցէ դատապարտեալ, եւ աղօթք նորա ՛ի մե́ղս դարձցին։

Verse: 8  Link to sept   
Եղիցին աւուրք ն(ո)ր(ա) նուազ, եւ զայցելու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա) զայն ա́յլ տարցի։

Verse: 9  Link to sept   
Եղիցին որդիք ն(ո)ր(ա) որբ եւ կին ն(ո)ր(ա) այրի́.

Verse: 10  Link to sept   
սահեսցին փոփոխեսցին, որդիք ն(ո)ր(ա) մուրօղք եղիցին, եւ ելցեն ՛ի բնակու(թեն)է իւրեանց։

Verse: 11  Link to sept   
Քննեսցէ փոխատու զա(մենայ)ն ինչս ն(ո)ր(ա), յափշտակեսցեն օտա́րք զվաստակս ն(ո)ր(ա)։

Verse: 12  Link to sept   
Մի́ գտցի ոք օգնական նմա, եւ մի́ ոք ողորմեսցի ՛ի վ(ե)ր(այ) որբոց ն(ո)ր(ա)։

Verse: 13  Link to sept   
Եղիցին որդիք ն(ո)ր(ա) ՛ի սատակումն, եւ յազգէ ջնջեսցի́ անուն ն(ո)ր(ա)։

Verse: 14  Link to sept   
Յիշեսցին մեղք հօր ն(ո)ր(ա) առաջի տ(եառ)ն. եւ մեղք մօր ն(ո)ր(ա) մի́ ջնջեսցին.

Verse: 15  Link to sept   
եւ եղիցին առաջի տ(եառ)ն յա(մենայ)ն ժամ։

Verse: 16  Link to sept   
Սատակեսցի́ յերկրէ յիշատակ ն(ո)ր(ա). փոխանակ զի ո́չ յիշեաց առնել զողորմու(թ)ի(ւն)։

Verse: 17  Link to sept   
Հալածեաց զայր աղքատ եւ զտնանկ, սպանանե́լ զայն որ խոնարհ է սրտիւ։

Verse: 18  Link to sept   
Սիրեաց զանէծս եւ ելցէ́ նմա. ո́չ կամեցաւ զօրհնութի(ւն), հեռի́ եղիցի ՛ի նմանէ։ Զգեցաւ զանէծս ո(ր)պ(էս) հանդերձ, մտցէ որպէս ջո́ւր ՛ի փոր ն(ո)ր(ա), ո(ր)պ(էս) ձէթ ընդ ոսկերս նորա։

Verse: 19  Link to sept   
Եղիցի նմա ո(ր)պ(էս) հանդերձ զի ագանի, ո(ր)պ(էս) գօտի որ ածի́ հանապազ ընդ մէջ իւր։

Verse: 20  Link to sept   
Այս գործի այնոցիկ որ չարախօս կային զինէն առ տ(է)ր, եւ ոյք խօսէին չա́ր զանձնէ իմմէ։

Verse: 21  Link to sept   
Այլ դու տ(է)ր տ(է)ր՝ արա́ ընդ իս ըստ անուա́ն քում, զի քաղցր է ողորմութի(ւն) քո, փրկեա́ զիս

Verse: 22  Link to sept   
զի աղքատ եւ տնանկ եմ ես։ Սիրտ իմ խռովեցաւ ՛ի փորի իմում,

Verse: 23  Link to sept   
եւ ես ո(ր)պ(էս) ստուե́ր ՛ի խուսափել իմում պակասեցայ, եւ թօթափեցայ ո(ր)պ(էս) մարախ։

Verse: 24  Link to sept   
Ծունկք իմ տկարացա́ն ՛ի պահոց, եւ մարմին իմ այլագունեա́ց յիւղոյ։

Verse: 25  Link to sept   
Եղէ ես նախատ ն(ո)ց(ա), տեսին զիս եւ շարժեցին զգլուխս իւրեանց։

Verse: 26  Link to sept   
Օգնեա́ ինձ տ(է)ր ա(ստուա)ծ իմ, եւ փրկեա́ զիս ըս(տ) ողորմութե(ան) քում։

Verse: 27  Link to sept   
Ծանիցեն զի ձեռն քո ա́յս է, եւ դու տ(է)ր արարեր զայս։

Verse: 28  Link to sept   
Նոքա անիծանեն եւ դու օրհնեսցես. ոյք յարուցեալ են ՛ի վ(ե)ր(այ) իմ ամօ́թ կրեսցեն. այլ ծառայ քո ուրա́խ եղիցի ՛ի քեզ։

Verse: 29  Link to sept   
Զգեցցին զամօթ որ չարախօս կային զանձնէ իմմէ, եւ արկցեն ո(ր)պ(էս) կրկնո́ց զամօթ իւրեանց զիւրեամբք։

Verse: 30  Link to sept   
Այլ ես խոստովան եղէց առ տ(է)ր յոյժ բերանով իմով, ՛ի մէջ բազմաց օրհնեցից զքեզ։

Verse: 31  Link to sept   
Զի եկաց նա ընդ աջմէ տնանկիս, փրկել զիս յայնցանէ ոյք հալածեն զանձն իմ։ Տունք. ի՜ը։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.