TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 580
Previous part

Chapter: 56 

Verse: 1 
Link to sept ՛Ի կատարած մի́ ապականէր. ՛ի դաւիթ արձանագիր. ՛ի ժամանակի զի փախուցեալ թաքուցեալ էր նա յերեսաց սաւուղայ՝ յայրի́ անդ. ԾԶ։


Verse: 2  Link to sept   Ողորմեա́ ինձ ա(ստուա)ծ ողորմեա́ ինձ, զի ՛ի քե́զ յուսացաւ անձն իմ։ ՛Ի հովանի թեւոց քոց յուսացայց, մինչեւ անցցէ անօրէնու(թ)ի(ւն)։

Verse: 3  Link to sept   
Աղաղակեցի առ ա(ստուա)ծ բարձրեալ, առ ա(ստուա)ծ բարերար իմ։

Verse: 4  Link to sept   
Առաքեաց յերկնից եւ կեցոյց զիս. ե́դ ՛ի նախատինս որ կոխէին զիս։ Առաքեաց ա(ստուա)ծ զողորմու(թ)ի(ւն) եւ զճշմարտու(թ)ի(ւն) իւր,

Verse: 5  Link to sept   
եւ փրկեաց զանձն իմ ՛ի միջոյ գազանաց, զի ննջէի ես խռովեալ։ Որդւոց մարդկան ատամունք իւրեանց զէն եւ նե́տք են, եւ լեզուք ն(ո)ց(ա) ո(ր)պ(էս) սուր սուսեր։

Verse: 6  Link to sept   
Բարձրեալ ես դու յերկինս ա(ստուա)ծ, յա(մենայ)ն երկրի են փառք քո։

Verse: 7  Link to sept   
Որոգայթք պատրաստեցին ոտից իմոց, եւ խոնարհ արարին զանձն իմ. փորեցին առաջի իմ խորխորատ՝ եւ անկան ինքեանք ՛ի նոյն։

Verse: 8  Link to sept   
Պատրաստ է սիրտ իմ ա(ստուա)ծ, պատրաստ է սիրտ իմ, օրհնել եւ սաղմոս ասել քեզ փառօք իմովք։

Verse: 9  Link to sept   
Զարթի́ք փառք իմ զարթի́ք սաղմոսիւք եւ օրհնու(թեամ)բ, եւ ես զարթեայց առաւօտուց։

Verse: 10  Link to sept   
Խոստովան եղէց քեզ ՛ի ժողովուրդս տ(է)ր, եւ սաղմոս ասացից քեզ յազինս։

Verse: 11  Link to sept   
Մեծ եղեւ մինչեւ յերկինս ողորմու(թ)ի(ւն) քո. մինչեւ յամպս է ճշմարտութի(ւն) քո։

Verse: 12  Link to sept   
Բարձրեալ ես դու յերկինս, յա(մենայ)ն երկրի են փառք քո։ Տունք. ժ՜գ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.