TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 542
Previous part

Chapter: 18 

Verse: 1 
Link to sept ՛Ի կատարած. Սաղմոս ՛ի դաւիթ. Ժ՜Ը։


Verse: 2  Link to sept   Երկինք պատմեն զփառս ա(ստուծո)յ, եւ զարարածս ձերաց ն(ո)ր(ա) պատմէ́ հաստատութի(ւն)։

Verse: 3  Link to sept   
Օր՝ աւո́ւր բղխէ զբան. եւ գիշեր՝ գիշերի́ ցուցանէ զգիտու(թ)ի(ւն)։

Verse: 4  Link to sept   
Ո́չ են բանք եւ ո́չ են խօսք, որոց ո́չ լսին ձայնք նոցա։

Verse: 5  Link to sept   
Ընդ ա(մենայ)ն երկիր ե́լ բարբառ ն(ո)ց(ա), մինչեւ ՛ի ծագս աշխարհի ե́ն խօսք ն(ո)ց(ա)։

Verse: 6  Link to sept   
Յարեւու եհար զխորան իւր, եւ ինքն ո(ր)պ(էս) փեսայ զի ելանէ́ յառագաստէ իւրմէ, եւ ցնծայ նա ո(ր)պ(էս) սկայ յընթանալ զճանապարհս իւր։

Verse: 7  Link to sept   
՛Ի ծագաց երկնի́ց են ելք ն(ո)ր(ա), հանգիստ ն(ո)ր(ա) մինչեւ ՛ի ծագս նորուն. եւ ո́չ ոք իցէ որ թաքիցէ ՛ի տապոյ ն(ո)ր(ա)։

Verse: 8  Link to sept   
Օրէնք տ(եառ)ն անբի́ծ են եւ դարձուցանեն զհոգիս. վկայու(թ)ի(ւն) տ(եառ)ն հաւատարիմ, եւ իմաստո́ւն առնէ զտղայս։

Verse: 9  Link to sept   
Արդարութի(ւն) տ(եառ)ն ուղի́ղ է եւ ուրա́խ առնէ զսիրտս, պատուիրանք տ(եառ)ն լոյս են եւ լո́յս տան աչաց. երկեւղ տ(եառ)ն սուրբ, եւ մնայ յաւիտեան։

Verse: 10  Link to sept   
Դատաստանք տ(եառ)ն ճշմարիտ են, եւ արդար է նոյն։

Verse: 11  Link to sept   
Ցանկալի է նա քան զոսկի՝ եւ քան զակա́նս պատուականս բազումս, քաղցր է նա քան զմեղու խորիսխ։

Verse: 12  Link to sept   
Քանզի ծառայ քո պահեսցէ զայս, ՛ի պահել նմա հատուցումն բազում։

Verse: 13  Link to sept   
Զյանցուածս իւր ո՞վ կարէ առնուլ ՛ի միտ. ՛ի գաղտնեաց իմոց սո́ւրբ արա զիս տ(է)ր,

Verse: 14  Link to sept   
եւ յօտարէ պահեա́ զծառայս քո։ Ապա թէ ոչ տիրեսցեն ինձ, յայնժամ անբիծ եղէց, եւ սո́ւրբ եղէց ՛ի մեղաց մեծաց։

Verse: 15  Link to sept   
Եղիցին քե́զ հաճոյ բանք բերանոյ իմոյ, եւ խորհուրդք սրտի իմոյ առաջի քո յա(մենայ)ն ժամ. տ(է)ր օգնական իմ եւ փրկիչ իմ։ Տունք. ժ՜դ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.