TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 24
Previous part

Chapter: 24  
Page: 94  
Line: 6 
ԳԼՈՒԽ Ի՜Դ.

Line: 7 
Հարցումն Վաչականայ արքային Աղուանից զՄատթէ
Line: 8 
երէց գիտնաւոր։


Line: 9       Ասէ արքայ. "հոգիք հրաժարեալք ՛ի մարմնոյ
Line: 10    
զգայո՞ւն են թէ անզգայ, եւ կամ կենդանիքս
Line: 11    
ննջեցելոցն զիա՞րդ կարեմք օգնել։ (Լուծումն)
Line: 12    
-- Աղաչելով զԱստուած, պահօք եւ աղօթիւք
Line: 13    
եւ պատարագօք եւ կամ այլ ինչ բարի յիշատակօք,
Line: 14    
որ յանուն նոցա կատարի։ Զի զորօրինակ
Line: 15    
Դաւիթ զգեցեալ զսպառազինութիւնն
Line: 16    
Սաւուղայ՝ կաղալ եւ գթել սկսաւ, իսկ յորժամ
Line: 17    
մերկացեալ ՛ի բաց ընկէց զծանրութիւն զինուցն՝
Line: 18    
թեթեւացեալ յիւրն դարձաւ բնութիւն. սոյնպէս
Line: 19    
եւ հոգիք՝ մինչ դեռ զգեցեալ են զսպառազինութիւն
Line: 20    
մարմնոյ, կան ՛ի ծանրութեան. իսկ յորժամ
Line: 21    
զսա ՛ի բաց դնիցեն՝ որպէս եղեւն ասացեալ,
Line: 22    
սրատեսիկ եւ քաջիմաց եւ առաւել զգայուն
Line: 23    
լինին։ Եւ որք ասացին անզգայ լինել զհոգին՝
Line: 24    
ելեալ ՛ի մարմնոյ, յանդիմանեմք զնոսա Աստուածաշունչ
Page: 95   Line: 1    
գրոց վկայութեամբ, որ ասէ՝ Մովսէս
Line: 2    
ծառայ իմ վախճանեցաւ. իսկ արդ՝ եկեալ էր
Line: 3    
Մովսէս չքնաղազգեստ փառօք առաջի Աստուծոյ,
Line: 4    
ոչ մարմին զգեցեալ, որում Պետրոս բաղձացեալ
Line: 5    
խնդրէր ՛ի Տեարնէ զանդէն բնակութիւն։
Line: 6    
Իսկ եթէ անզգայ էր հոգի մարգարէին,
Line: 7    
որ ասենդ ելեալ ՛ի մարմնոյ, ի՞բր գայր ՛ի զգայութիւն
Line: 8    
եւ յայսպիսի վայելուչ կերպարանս ՛ի
Line: 9    
խօսիլ ընդ Աստուածորդւոյն. այլ եւ Աստուած՝
Line: 10    
ասէ, կենդանեաց եմ, եւ ոչ մեռելոց։ Մեռեալ
Line: 11    
մարմինն ո՞չ ապաքէն անզգայ է. իսկ անզգայացեալ
Line: 12    
հոգին յայտ է, թէ մեռեալ է։ Եւ դարձեալ՝
Line: 13    
թէ վերակացու եղէց քաղաքիդ այդմիկ
Line: 14    
վասն իմ եւ վասն Դաւթի ծառայի իմոյ։ Արդ
Line: 15    
աղէ ասա, անզգայացեալ հոգւոյն զի՞նչ մեծարանք
Line: 16    
էին վերակացու լինել քաղաքին՝ փրկել
Line: 17    
զնա ՛ի սրոյ թշնամւոյն։ Եւ առաքեալն Պօղոս
Line: 18    
ասէ՝ ելանել ՛ի մարմնոյս եւ ընդ Քրիստոսի լինել
Line: 19    
լաւ համարիմ. եւ նոյն իսկ կենարար Բանն
Line: 20    
ասէ ցհայրն, զորս ետուրն ցիս՝ կամիմ, զի ընդ
Line: 21    
իս իցեն եւ զփառս իմ տեսցեն։ Արդ ըստ քո բանիդ՝
Line: 22    
անզգայ հոգւոցն ո՞րպէս մարթ էր ընդ Տեառըն
Line: 23    
լինել, կամ զանճառելի փառսն տեսանել,
Line: 24    
կամ մեռեալ մեծատանն հոգին ՛ի հեռագոյն
Line: 25    
տանջանարէն սրատես աչօք զԱբրահամ եւ զՂազար
Line: 26    
տեսանել եւ կամ գիտել ուստի՞ էր։ Զի յայտնապէս
Line: 27    
փրկչին ձայն երեւեցուցանէ ճշմարիտ առակաւն.
Page: 96   Line: 1    
թէ առաւել քան ՛ի մարմնի, յորժամ
Line: 2    
արտաքսանայ քան զմարմինն՝ լինի քաջատես եւ
Line: 3    
առաւել իմաստուն հոգին, եւ ոչ միայն սրբոցն
Line: 4    
եւ վայելչացելոցն հոգիք, այլ եւ մեղաւորացն զգան
Line: 5    
եւ են լցեալ իմաստութեամբ։ Որպէս մեծատունն
Line: 6    
քաջատես լինէր, զի մեծ վիհ ընդ մէջ՝ կարէր
Line: 7    
ճանաչել զԱբրահամ։ Եւ մեզ ուսոյց ճշմարիտ
Line: 8    
հաւատն յիջումն Աստուծոյ ՛ի դժոխս ՛ի փրկել
Line: 9    
զնոսա, թէ արդարեւ զգայուն են եւ առաւել իմաստնագոյն
Line: 10    
հոգիքն հրաժարելոց ՛ի մարմնոյ։
Line: 11    
Եւ թէ որք կատարեն զյիշատակ սրբոց եւ մեծարեալ
Line: 12    
պատարագօք աղաչեն զհոգիսս նոցա, եւ
Line: 13    
նոքօք հայցեն զողորմութիւն յառատատուրն Աստուծոյ,
Line: 14    
արդարեւ կարեն բարեխօսել հոգիք սըրբոցն,
Line: 15    
եւ վաղվաղակի ընդունի Աստուած զխընդիրս
Line: 16    
նոցա եւ մեղացն շնորհէ զթողութիւն։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.