Զգոյշ լերուք ողորմութեան ձերում մի առնել առաջի մարդկան, որպէս թէ ցոյց ինչ նոցա. գուցէ եւ վարձս ոչ ընդունիցիք ի հօրմէ ձերմէ՝ որ յերկինս է։
Այլ յորժա, առնիցես ողորմութիւն, մի հարկաներ փող առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակաս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ։ Ամէն ասեմ ձեզ՝ այն իսկ են վարձք նոցա։
Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի գիտասցէ ձախ քո զինչ գործէ աջ քո.
որպէս զի եղիցի ողորմութիւն քո ի ծածուկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուցէ քեզ յայտնապէս։
Եւ յորժամ յաղօթս կայցես, մի լինիցիս որպէս կեղծաուրքն. զի սիրեն ի ժողովուրդս եւ յանկիւնս հրապարակաց կալ յաղօթս, որպէս զի երեւեսցին մարդկան։ Ամէն ասեմ ձեզ՝ այն իսկ են վարձք նոցա։
Այլ դու յորժամ կայցես յաղօթս, մուտ ի սենեակ քո՝ եւ փակեա զդուրս քո, եւ կաց յաղօթս առ հայր քո ի ծածուկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ, հատուսցէ քեզ յայտնապէս։
Եւ յորժամ կայցէք յաղօթս, մի շատխօսք լինիք իբրեւ զհեթանոսսն՝ զի համարին թէ ի բազում խօսից իւրեանց լսելի լինիցին։
Արդ մի նմանիցէք նոցա. զի գիտէ հայրն ձեր զինչ պիտոյ է ձեզ, մինչչեւ ձեր խնդրեալ ինչ իցէ ի նմանէ։
Եւ արդ այսպէս կացէք դուք յաղօթս. Հայր մեր որ յերկինս, սուրբ եղիցի անուն քո։
Եկեսցէ արքայութիւն քո։ Եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի։
զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։
եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։
եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն։ այլ փրկեա զմեզ ի չարէն։ զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս ամէն։
Զի եթէ թողուցուք մարդկան զյանցանս նոցա, թողցէ եւ ձեզ հայրն ձեր երկնաւոր։
Ապա թէ ոչ թողուցուք մարդկան զյանցանս նոցա, եւ ոչ հայրն ձեր թողցէ ձեզ զյանձանս ձեր։
Եւ յորժամ պահիցէք մի լինիք իբրեւ զկեղծաւորսն տրտմեալք. որ ապականեն զերեսս իւրեանց, որպէս զի երեւեսցին մարդկան թէ պահիցեն։ Ամէն ասեմ ձեզ, այն իսկ են վարձք նոցա։
Այլ դու՝ յորժամ պահիցես, օծ զգլուխ քո՝ եւ լուա զերեսս քո
զի մի երեւեսցիս մարդկան իբրւ զպահօղ. այլ հօր քում ի ծածուկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ, հատուսցէ քեզ։
Մի գանձէք ձեզ գանձս յերկրի, ուր ցեց եւ ուտիճ՝ ապականեն, եւ ուր գողք ական հատանեն եւ գողանան։
Այլ գանձեցէք ձեզ գանձս յերկինս, ուր ոչ ցեց եւ ոչ ուտիճ ապականեն, եւ ոչ գողք ական հատանեն եւ գողանան։
զի ուր գանձք ձեր են, անդ եւ սիրտք ձեր լիցին։
Ճրագ մարմնոյ ակն է. եթէ ակն քո առատ է ամենայն մարմինդ լուսաւոր եղիցի։
Ապա թէ ակն քո չար է՝ ամենայն մարմինդ խաւարին եղիցի։ Իսկ արդ եթէ լոյսդ որ ի քեզ է խաւար է, խաւարն որչափ եւս։
Ոչ ոք կարէ երկուց տէրանց ծառայել. կամ զմին ատիցէ՝ եւ զմիւսն սիրիցէ. կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ. ոչ կարէք Աստուծոյ ծառայել եւ մամոնայի։
Վասն այդորիկ ասեմ ձեզ. մի հոգայք վասն ոգւոց ձերոց՝ զինչ ուտիցէք՝ կամ զինչ ըմպիցէք. եւ մի վասն մարմնոց ձերոց՝ թէ զինչ ագանիցիք. ոչ ապաքէն ոգի առաւել է քան զկերակուր՝ եւ մարմին քան զհանդերձ։
Հայեցարուք ի թռչունս երկնից՝ զի ոչ վարեն եւ ոչ հնձեն, եւ ոչ ժողովեն ի շտեմարանս. եւ հայրն ձեր երկնաւոր կերակրէ զնոսա։ Ոչ ապաքէն դուք առաւել էք քան զնոսա։
Իսկ արդ՝ ո ի ձէնջ առ հոգալ իւրում՝ յաւելուլ կարիցէ ի հասակ իւր կանգուն մի։
Եւ վասն հանդերձի զի հոգայք. հայեցարուք ի շուշանն վայրենի որպէս աճէ. ոչ ջանայ, եւ ոչ նիւթէ։
Ասեմ ձեզ՝ զի եւ ոչ սողովմովն յամենայն ի փառսն իւրում զգեցաւ իբրեւ զմի ի նոցանէ։
Իսկ եթէ զխոտն ի վայրի, որ այսօր է եւ վաղիւ ի հնոց արկանի, Աստուած այնպէս զգեցուցանէ. որչափ եւս առաւել զձեզ թերահաւատք։
Մի այսուհետեւ հոգայցէք՝ եւ ասիցէք. զինչ կերիցուք՝ կամ զինչ արբցուք՝ կամ զինչ զգեցցուք։
Զի զայդ ամենայն հեթանոսք խնդրեն. քանզի գիտէ հայրն ձեր երկնաւոր՝ թէ պիտոյ է ձեզ այդ ամենայն։
Խնդրեցէք նախ զարքայութիւն Աստուծոյ եւ զարդարութիւն նորա, եւ այդ ամենայն յաւելցի ձեզ։
Մի այսուհետեւ հոգայցէք վասն վաղիւ՝ զի վաղիւն վասն իւր հոգասցի. շատ է աւուրն չար իւր։