TITUS
Text collection: VT 
Vetus Testamentum armeniace

from the so-called Zohrab Bible


On the basis of the Bible edition by
Hovhannēs Zōhrapean,
Astowacašownčՙ matean hin ew nor ktakaranacՙ,
Venetik 1805
(the so-called Zohrab-Bible)

entered by H. Palanǰian, J. Gippert, D. Čitunašvili, N. Čanṭlaʒe
München 1991-1992 / Frankfurt 2003-2004 / Tbilisi 2004-2006;
TITUS version by J. Gippert,
Frankfurt a/M, November 1996 / 1998 / 2000 / 2002 / 2004 / 2005 / 28.10.2007 / 9.12.2008 / 31.12.2020



[Complete edition of the canonical OT texts as printed in the Zohrab-Bibel. Apocryphal OT texts are still missing. J.G.]
[Restitutions of abbreviations by J.G.]




Book: Gen. 
Genesis

entered by N. Čanṭlaʒe,
Tbilisi, 2005;
TITUS version by J. Gippert,
Frankfurt a/M, 28.4.2006


ԾՆՈՒՆԴՔ

Chapter: 1 
ԳԼ(ՈՒԽ) Ա՜.


Verse: 1  Link to sept   Ի ՍԿԶԲԱՆԷ արար ա(ստուա)ծ զերկին եւ զերկիր։

Verse: 2  Link to sept   
Եւ երկիր է́ր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւա́ր ՛ի վերայ անդնդոց. եւ հոգի ա(ստուծո)յ շրջէ́ր ՛ի վերայ ջուրց։

Verse: 3  Link to sept   
Եւ ասաց ա(ստուա)ծ, եղիցի́ լոյս. եւ եղե́ւ լոյս։

Verse: 4  Link to sept   
եւ ետես ա(ստուա)ծ զլոյսն զի բարի́ է։ եւ մեկնեաց ա(ստուա)ծ ՛ի մէջ լուսոյն եւ ՛ի մէջ խաւարին։

Verse: 5  Link to sept   
եւ կոչեաց ա(ստուա)ծ զլոյսն տիւ, եւ զխաւարն կոչեաց գիշե́ր։ եւ եղեւ երեկոյ՝ եւ եղեւ վաղորդայն՝ օ́ր մի։

Verse: 6  Link to sept   
Եւ ասաց ա(ստուա)ծ. եղիցի́ հաստատութի(ւն) ՛ի մէջ ջրոցդ, եւ եղիցի մեկնե́լ ջուրցդ եւ ջուրց։ եւ եղեւ այնպէս։

Verse: 7  Link to sept   
Եւ արար ա(ստուա)ծ զհաստատութի(ւն)ն։ եւ անջրպետեաց ա(ստուա)ծ ՛ի մէջ ջրոյն որ ՛ի ներքոյ հաստատութե(ա)ն, եւ ՛ի մէջ ջրոյն որ ՛ի վերոյ հաստատութե(ա)ն։

Verse: 8  Link to sept   
եւ կոչեաց ա(ստուա)ծ զհաստատու(թ)ի(ւն)ն երկին։ եւ ետես ա(ստուա)ծ զի բարի է։ եւ եղեւ երեկոյ, եւ եղեւ վաղորդայն, օ́ր երկրորդ։

Verse: 9  Link to sept   
Եւ ասաց ա(ստուա)ծ. ժողովեսցի́ն ջուրքդ որ ՛ի ներքոյ երկնից ՛ի ժողով մի, եւ երեւեսցի ցամաքն։ եւ եղեւ այնպէս. եւ ժողովեցան ջուրքն, որ ՛ի ներքոյ երկնից ՛ի ժողովս իւրեանց. եւ երեւեցաւ ցամաքն։

Verse: 10  Link to sept   
Եւ կոչեաց ա(ստուա)ծ զցամաքն երկիր. եւ ժողովս ջուրցն կոչեաց ծովս։ եւ ետես ա(ստուա)ծ զի բարի է։

Verse: 11  Link to sept   
Եւ ասաց ա(ստուա)ծ. բղխեսցէ́ երկիր բանջար խոտոյ. սերմանել սերմն ըստ ազգի եւ ըստ նմանութե(ան). եւ ծառ պտղաբեր՝ առնել պտուղ ըստ ազգի իւրում. որոյ սերմն իւր ՛ի նմին ըստ ազգի ՛ի նմանութի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) երկրի։ եւ եղեւ այնպէս։

Verse: 12  Link to sept   
Եւ եհան երկիր բանջար խոտոյ, սերմանել սերմն որ է ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն երկրի. եւ փայտ պտղաբեր առնել պտուղ՝ որոյ սերմն իւր ՛ի նմին ըստ ազգի ՛ի վերայ երկրի։ եւ ետես ա(ստուա)ծ զի բարի է։

Verse: 13  Link to sept   
եւ եղեւ երեկոյ, եւ եղեւ վաղորդայն, օ́ր երրորդ։

Verse: 14  Link to sept   
Եւ ասաց ա(ստուա)ծ՝ եղիցին լուսաւորք ՛ի հաստատութե(ան) երկնից, ՛ի լուսաւորու(թ)ի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) երկրի. եւ մեկնել ՛ի մէջ տուընջեան եւ ՛ի մէջ գիշերոյ. եւ եղիցին ՛ի նշանս, եւ ՛ի ժամանակս, եւ յաւուրս, եւ ՛ի տարիս։

Verse: 15  Link to sept   
եւ եղիցին ՛ի լուսաւորութի(ւն) ՛ի հաստատութե(ան) երկնից ծագել յերկիր. եւ եղեւ ա́յնպէս։

Verse: 16  Link to sept   
Եւ արար ա(ստուա)ծ զերկուս լուսաւորսն զմեծամեծս. զլուսաւորն մեծ յիշխանութի(ւն) տուընջեան, եւ զլուսաւորն փոքր յիշխանութի(ւն) գիշերոյ. եւ զաստեղս։

Verse: 17  Link to sept   
եւ ե́դ զնոսա ա(ստուա)ծ ՛ի հաստատութե(ան) երկնից լուսատո́ւ լինել յերկիր։

Verse: 18  Link to sept   
եւ իշխել տուընջեան եւ գիշերոյ, եւ մեկնել ՛ի մէջ լուսոյն եւ ՛ի մէջ խաւարին։ եւ ետես ա(ստուա)ծ զի բարի է։

Verse: 19  Link to sept   
եւ եղեւ երեկոյ, եւ եղեւ վաղորդայն, օ́ր չորրորդ։

Verse: 20  Link to sept   
Եւ ասա́ց ա(ստուա)ծ. հանցե́ն ջուրք զեռունս շնչոց կենդանեաց, եւ թռչունս թեւաւո́րս ՛ի վ(ե)ր(այ) երկրի ըստ հաստատութե(ան) երկնից։ եւ եղեւ այնպէս։

Verse: 21  Link to sept   
Եւ արա́ր ա(ստուա)ծ կէտս մեծամեծս, եւ զա(մենայ)ն շունչ զեռնոց կենդանեաց, զոր հանին ջուրք ըստ ազգի իւրեանց. եւ զա(մենայ)ն թռչունս թեւաւորս ըստ ազգի։ եւ ետես ա(ստուա)ծ զի բարի́ են։

Verse: 22  Link to sept   
Եւ օրհնեաց զնոսա ա(ստուա)ծ եւ ասէ. աճեցէ́ք եւ բազմացարուք, եւ լցէ́ք զջուրսդ որ ՛ի ծովս. եւ թռչունքդ բազմասցի́ն ՛ի վ(ե)ր(այ) երկրի։

Verse: 23  Link to sept   
եւ եղեւ երեկոյ, եւ եղեւ վաղորդայն, օր հինգերորդ։

Verse: 24  Link to sept   
Եւ ասաց ա(ստուա)ծ. հանցէ́ երկիր շունչ կենդանի ըստ ազգի չորքոտանի, եւ սաղունս, եւ գազանս երկրի ըստ ազգի։ եւ եղեւ այնպէս։

Verse: 25  Link to sept   
Եւ արա́ր ա(ստուա)ծ զգազանս երկրի ըստ ազգի, եւ զանասունս ըստ ազգի, եւ զա(մենայ)ն սողունս երկրի ըստ ազգի իւրեանց· եւ ետես ա(ստուա)ծ զի բարի́ են։

Verse: 26  Link to sept   
Եւ ասաց ա(ստուա)ծ. արասցո́ւք մարդ ըստ պատկերի մերում եւ ըստ նմանութե(ան), եւ իշխեսցեն ձկա́նց ծովու. եւ թռչնոց երկնից, եւ անասնոց, եւ ամենայն երկրի, եւ ամենայն սողնոց որ սողին ՛ի վերայ երկրի։

Verse: 27  Link to sept   
Եւ արար ա(ստուա)ծ զմարդն ՛ի պատկեր իւր. ըստ պատկերի ա(ստուծո)յ արար զնա. արու եւ էդ արար զն(ո)ս(ա)։

Verse: 28  Link to sept   
Եւ օրհնեաց զն(ո)ս(ա) ա(ստուա)ծ՝ եւ ասէ. աճեցէ́ք եւ բազմացարո́ւք՝ եւ լցէ́ք զերկիր. եւ տիրեցէ́ք դմա. եւ իշխեցէ́ք ձկանց ծովու, եւ թռչնոց երկնից, եւ ա(մենայ)ն անասնոց. եւ ա(մենայ)ն երկրի, եւ ա(մենայ)ն սողնոց որ սողին ՛ի վ(ե)ր(այ) երկրի։

Verse: 29  Link to sept   
Եւ ասաց ա(ստուա)ծ. ահաւադիկ ետո́ւ ձեզ զա(մենայ)ն խոտ սերմանելի՝ սրմանել սերմն ըստ ազգի եւ ըստ նմանութե(ան), որ է ՛ի վերայ ա(մենայ)ն երկրի. եւ ա(մենայ)ն փայտ որ ունիցի յինքեան պտուղ սերման սերմանելոյ, ձե́զ լիցի ՛ի կերակուր։

Verse: 30  Link to sept   
եւ ա(մենայ)ն գազանաց երկրի. եւ ա(մենայ)ն թռչնոց երկնից. եւ ա(մենայ)ն սողնոց որ սողին ՛ի վ(ե)ր(այ) երկրի՝ որ ունիցի շունչ կենդանի. եւ ա(մենայ)ն խոտ դալա́ր ՛ի կերակուր։ եւ եղեւ ա́յնպէս։

Verse: 31  Link to sept   
Եւ ետես ա(ստուա)ծ զա(մենայ)ն զոր արար, եւ ահա բարի́ են յոյժ։ եւ եղեւ երեկոյ, եւ եղեւ վաղորդայն, օր վեցերորդ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.